Պարոն Թաթոյան, դուք ձեր զեկույցում նշել եք, որ կինն ինքնուրույն, իրավատեր եւ արժանապատիվ մարդ է. մեղմ ասած, ոչ տեղին էր: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ-ում ՄԻՊ-ի 2019-ի զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Նրա խոսքով, ընդամենը մի քանի տողով նշել, որ կինը մարդ է, այն էլ արժանապատիվ, անթույլատրելի է. «Դուք ասացիք, որ ժամանակը չի հերիքել, որ ավելի խորքային ներկայացնեք կանանց իրավունքների մասին: Դուք կանանց իրավունքների մասին պետք է խոսեիք ավելի համապարփակ, քնի որ մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ՝ սկսած պետական կռավարման համակարգում կանանց ներգրավվածությունից մինչեւ սեռով պայմանավորված աբորտների սահմանափակում, կանանց  նկատմամբ բռնության կրճատում եւ այլն: Հույս ունեմ, որ ձեր վերջնական զեկույցում կանդրադառնաք սրան»,-ասաց Հակոբյանը:

Նա ընդգծեց սխալ ուղի է, երբ պետական կառավարման համակարգում կանանց դերի ավելացումը փորձում են օգտագործել անհասկանալի քվոտաներով, իրականում պետք է սկսել հասարակության մեջ դաստիարակությունից: