Երեկվա դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներ շրջանակներում 73 մլրդ դրամ բաշխվել է եւ այդ ծրագրերից օգտվել է ավելի քան 1,1 մլն քաղաքացի: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ նշեց, որ կորոնավիրուսի համաճարակը ծավալվում է ամբողջ թափով, եւ եթե հիվանդության դեպքերը այս տեմպով ավելանան, իրենք նորից ստիպված են լինելու գնալ սահմանափակումների կիրառման:











