Պարոն վարչապետ, որ ելույթ էիք ունենում, դատապարտեցի՞ք մեջքից, թիկունքից խփողներին, դատապարտեցի՞ք մեր վրա հարձակվողին, ոչ: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպին:
«Օրեր են անցնում, արդեն սպառնալիքները թեժանում են, արդեն զինված սպառնալիքներ: Ո՞ւր է վարչապետը:
Ես տեսա, որ ազատամարտիկներ են էս թեմաների մեջ խառնում: Նկատեցի՝ ինչ-որ ազատամարտիկներ դատապարտում են մեզ, ինձ և այլն: Մտովի հետ եմ գնում 2008-2009 թվական և հիշում եմ, որ երբ ես այցելում էի Սասուն Միքայելյանին, այդ ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին: Նրանք էսօր ինձ դատապարտում են եւ իբր պաշտպնում են Սասուն Միքայելյանին, որը իրենց պաշտպանության կարիքը չունի»,-հայտարարեց Մարուքյանը:











