Իշխանության մեջ գտնվողներից շատերը նախկինների հետ այնքան ճանապարհ ունեն անցած, որ իմ ամբողջ կյանքը չի հերիքի: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ հայտարարում էր, որ Սասուն Միքայելյանը թող հիմնավորի, թե 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանի ընտրությունների ժամանակ ինչ է արել, նա հստակ պատասխան չտվեց՝ ասելով. «Իրար հետ ճանապարհ են անցել, ինքը Հրազդանի գործող քաղաքապետ է եղել, ընտրություները ո՞նց են անցել: Թող ասեն»:

Ինչ վերաբերում է իր ԼՀԿ-ի կողմից հնչող հայտարարություններին՝ Սասուն Միքայելյանի ունեցած գույքին եւ հարցին, թե իր կարծիքով ունի՞ ապօրինի գույք Սասուն Միքայելյանը, Էդմոն Մարուքյանը միայն ասաց. «Օրենքը որ ընդունվի, պետք է ստուգեն»: