100 արհեստական շնչառության սարք է ձեռք բերվել Հայաստանի կողմից, ներկայումս 70 սարք գտնվում է գնման գործընթացում։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
«Ձեռք են բերվել սարքեր, որոնք օգտագործվում են եւ ինվազիվ դեպքերի եւ ոչ ինվազիվ դեպքերի համար։ Ներկա պահին փորձում ենք համակարգը պատրաստել նոր հիվանդների ընդունման դեպքում պատրաստ լինելու եւ այդ ծառայությունները ապահովելու համար»,- ասաց նա։











