Ինչ տեղեկություններ հսսան, որ ոստիկանության Թումանյանի բաժնի պետը ցանկանում է հանդիպել Մեծ Այրումի ակտիվիստների հետ, որոնք երեկ փակել էին ճանապարհը եւ  թույլ չէին տալիս, որ բարձրացվի պոչամբարի պատվարը: Այս մասին Facebook-ի իր էջի «լայվում» նշեց բնապահպան Օլեգ Դուլգարյանը՝ հավելելով, որ դա լսելով ինքն այցելել է Մեծ Այրում:

«Այդ հանդիպման ժամանակ նաեւ տուգանքների մասին է խոսվել, ասել են, որ կարող են մարդիկ տուգանվել՝ մեքենան ոչ սահմանված վայրում կանգնեցնելու համար: Քաղաքացիները պնդել են, որ իրենք իրենց պահանջների տերն են, այսինքն իրենց պահանջն է՝ օր առաջ ռեկուլտիվացնել պոչամբարը:

Եթե այնուամենայնիվ պոչամբարը պետք է շահագործվի, բնակիչներն այդ ժամանակահատվածի համար փոխհատուցում են պահանջում շահագործող ընկերությունից:

Ոստիկանության պետն ասել է, որ եթե ուզում եք պոչամբարի պատվարի բարձրացման հետ կապված իմանալ, որ ամեն ինչ օրինական է, ապա դիմում կազմեք, եւ ոստիկանությունը դրանով կզբաղվի, այնինչ  ցանկանում եմ նշել, որ հանրային բնապահպանական դատարանի կողմից իրականացված վճիռը, որտեղ արտացոլված են  պոչամբարի շահագործման բոլոր խախտումները, ուղարկվել են ՀՀ դատախազություն»,-նշել է բնապահպանը:

Նա ընդգծեց, է, որ գյուղի ակտիվիստները վճռական են տրամադրված եւ շարունակում են փակ պահել դեպի «Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ախթալայի ԼՀԿ-ն ցանկանում է բարձրացնել պոչամբարի պատվարը, ինչին դեմ են գյուղի բնակիչները, քանզի պատվարի բարձրացումը կատարվում է առանց հաստատված նախագծի, այն ինչ նախագծով պոչամբարը պետք է արդեն վաղուց ռեկուլտիվացված լիներ եւ գյուղացիները դեմ են պատվարի անօրինական բարձրացմանը եւ հետագա շահագործմանը։ Պահանջում են օր առաջ ռեկուլտիվացնել պոչամբարը։

Նախորդ հանդիպումների ժամանակ ընկերությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները պոչամբարի պատվարի բարձրացման դիմաց խոստանում էին վերանորոգել գյուղի ակումբը, վերանորոգման աշխատանքներ իրականացնել մանկապարտեում, ինչը գյուղացիների մեծամասնությունը մերժել էին, փոխարենը անօրինական շահագործմ,ան համար պահանջելով բնապահպանական փոխհատուցում կամ ռեկուլտիվացիայի անհապաղ իրականացում։ Այդ ընթացքում ընկերությունը եւ ՏԻՄ-ը սկսեցին ակումբի շենքի վերանորոգման նախապատրաստման գործընթացը, ինչը ստրատեգիական քայլ է պոչամբարի բարձրացման ուղղությամբ։ Գյուղացիները նշում են, որ հիմա իրենց դիմակայությունը արդեն կարող է հանգիստ դիտարկվել , որ իրենք դեմ են գյուղի զարգացման գործընթացներին, ակումբի վերանորոգման որը արդեն սպեկուլյատիվ քննարկումների առարկա կարող է դառնալ։

Իրենք դեմ չեն, կողմ են գյուղում վերանորոգման աշխատանքներին, սակայն դա չպետք է լինի իրենց առողջության դիմաց եւ հետո դա պետք է արվեր նախորդ տասնամյակների ընթացքում, ոչ հիմա երբ արդեն վիճակը կրիտիկական է։

Այս պահին, երբ ՀՀ վարչապետը ձեւավորել է մասնագիտական աշխատանքային խումբ Թեղուտի պոչամբարի պատվարի ուսումնասիրման համար, անհայտ է «նահատակ»-ի պոչամբարի վտանգավորության աստիճանը եւ ապագան։