Պետության կարիքների, գերակա շահի տուժածն ենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց բողոքող Եկմալյան փողոցի բնակիչներից Անի Խուդավերդյանը:

«Մտածում էինք երկրում արդարությունը վերականգնվեց, բայց նույն վիճակն է։ Ներկայանամ որպես նախկին զոմբի, ինչո՞ւ նախկին, որովհետեւ մենք արդեն հիասթափված ենք, որովհետեւ Եկմալյանի հարցն ընդամենը 15 րոպմում լուծելու հարց է, մենք ո´չ իրենից փողեր ենք ուզում, ո´չ տներ ենք ուզում, բայց նա պարտավոր է տա, որովհետւ դա գերակա շահի օրենքներն են: Մենք բերել էինք մեզ հետ ներդնող, որ ներդնողը փակում էր երկրի պարտքերը, իսկ քաղաքապետը 2 տարի խաբում է մատների վրա: Պարոն Փաշինյանն այնքան չկա, որ քաղաքապետն է թելադրում։ Եթե մենք հիմա հաշվենք մեր վնասները կազմում է մոտ 5 միլիոն դոլար»,- ասաց բնակիչը:

Քաղաքացին անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տան վերանորոգման աշխատանքներին. «Իրեն, որ տուն էր պետք, այդ գյոզալ դաչան, արված դրված, փողեր ծախսեց, որ իմ կոմֆորտն ավելի լավացնի, մենք տեսանք իր տան վիճակը, բայց որ մենք փողոցներում ենք, նա չի մտածում։ Մեր բնակիչները փողոցում են, վարձով են ապրում։ Բավական է, անհարմար է նամուս ունեցեք, մարդ պետք է թասիբ ունենա»։

Նրա խոսքով՝ հեղափոխության իրենք պայքարել են եւ կանգնել վարչապետի կողքին. «Մենք թասիբով կանգնեցինք քո կողքը, պայքարեցինք քո համար, ազգի հետ թշնամի դարձանք։ Բաժանեցիր, ջրցան արեցիր՝ այս գիծը սեւ էր, այն գիծը սեւ էր, կապույտները, գալուբոյները, երբ իրենց անբարո օրենքներ է պետք հանել, էպիդեմիա հաշվի չկա»։

Խաուդավերդյանի խոսքով՝ իրենք հիմա նախկիններին երանի են տալիս. «Մենք երանի ենք տալիս նախկիններին, որովհետեւ գոնե նրանց մեջ տղա կար։ Տարոն Մարգարյանն ամեն երկուշաբթի քաղաքացուն ընդունում էր։ Հին երեւանցու հետ կարելի՞ է այսպես վարվել։ Վարչապետն ասում է՝ այս երկիրն իմ ընտանիքն է, դուք իմ ժողովուրդն եք, իմ կամքը քարից է, հերիք է էլի, այդ էմոցիոնալ ոտանավորներիցդ հոգնեցինք։ Չհասկացա Հովհաննես Թումանյանը դրա՞ համար էր գրել «Սուտլիկ որսկանը։ Երկիրը կարոտ է մի հատ կարգին տղու, որ նստի այստեղ։ Այս հրապարակից լրիվ ուրիշ բան ասեցին, հասնում են այս «էլեկտրական աթոռին» լրիվ խփնվում են»։