Մանկահասակ երեխաների համար՝ մինչեւ 3-4 տարեկան, այդ տարիքը պետք է հստակեցնել, դիմակ կրելու պարտադրանք չի կարող դրվել: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Նա ընդգծեց, որ որեւէ վարակակրի մուտքը խանութ, կամ որեւէ տնտեսվարողի մոտ առանց դիմակը, վարակի տարածման ռիսկը կտրուկ մեծացնում է. «Այդ տնտեսվարողը կանգնելու է փակման շեմին: Եթե պարզ դարձավ, որ այդ խանութը վարակի տարածման աղբոյւր է, այն փակվում է»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ դեպքում տուգանվում է եւ խանութի տերը եւ այն անձը, որը դիմակ չի կրել: