Պարոն Բադասյան, նոտարներին ինչի՞ չեք պատժում։ Այս ամսին այսօր՝ մայիսի 14–ին, Արդարադատության նախարարին ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։

Նախարարը հորդորեց սոցիալական հեռավորություն պահպանել եւ հեռացավ, ինչն առաջացրեց քաղաքացու վրդովմունքը. «Չե՛ն էլ լսում մեզ, ո՞ւր գնանք, ո՞ւմ բողոքենք, այս ինչ անտեր երկիր է»։