Մոլերն ու մարզասրահները մայիսի 18-ից կգործեն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը։

Տիգրան Ավինյանը նշեց, որ, այնուամենայնիվ, այդ տնտեսվարողներն իրենց գործունեությունը պետք է կազմակերպեն՝ հետեւելով պարետի որոշմամբ սահմանված կանոններին։