Կորոնավիրուսի տարածման ռիսկը մեծանում է հատկապես հանրային միջոցառումների պարագայում։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Աժ-ում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը։

«Օրինակ, հենց նույն հարսանիքները առանց էմոցիոնալ պոռթկումների դժվար ենք պատկերացնում եւ, ցավոք, պետք է նշեմ, որ նմանատիպ հանրային միջոցառումներն ամենառիսկայինն են։ Մի բան է՝ մարզազսրահում, որտեղ որոշակի կանոնների պահպանմամբ անձինք իրարից անկախ մարզվում են, մի բան է հարսանիքը, որտեղ նույն խմբի բարեկամները, խնամիները իրար հետ ուրախանում են, ողջագուրվում, պարում, պաչում եւ պոտենցիալ վարակը շատ արագ տարածում են»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ հանրային միջոցառումների մասնակիցների առավելագույն քանակը նոր որոշմամբ 20-ից նվազել է 5-ի։