Տավուշի մարզում 50 տարվա դադարից հետո Ենոքավանի տարածքում հայտնվել է ընձառյուծ. Այս կենդանուն այդ տարածքներում տեսել են 1970-ական թվականներին: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս առումով Տավուշը դարձավ Հայաստանի 4-րդ մարզը, որտեղ ընձառյուծ է բնակվում:

«Սա շատ կարեւոր եմ համարում, սա նշանակում է, որ ընձառյուծը այդ տարածքներում կարող է սնվել: Ինքը գիատիչ է, ինչո՞վ է սնվում՝ եղնիկ, վայրի խոզ, տարբեր այլ կենդանիներ: Իսկ կար ժամանակ, որ ասում էինք Հայաստանի անտառներում կենդանի չի մնացել, եղնիկ չի մնացել: Որսագողություն էր տեղի ունենում եւ շուկաներում վաճառվում էր այդ միսը: Սա նշանակում է, որ կերային բուրգը վերականգված է: Վարկած կա, որ այդ ընձառյուծը Վայորց Ձորից է եկել, բայց դա շատ բան չի փոխում: Շատ հնարավոր է, որ իրեն այդ արեալից դուրս են մղել, ինքն էլ նոր տարածք է գտել»,-ասաց Փաշինյանը: