Եթե չեմ սխալվում հանրաքվեի միջոցները ոչ մի տեղ չեն գնացել, պետական բյուջեում են եւ հանրաքվեն տեղի չունենալու պարագայում դրանք կծախսվեն այլ նպատակներով։ Այս մասին այսօր՝ մայիսի 16–ին, առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ՍԴ հանրաքվեի քարոզարշավը համաճարակով պայմանավորված կասեցվեց, երբ հանրաքվեին քիչ ժամանակ էր մնացել, ԿԸՀ նախագահը վերջերս հայտարարեց, որ այլընրանքային ուղիներ են քննարկվում անկախ ամեն ինչից հանրաքվեն անցկացնելու համար, սակայն արդարադատության նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի ՍԴ կազմը ցրվի առանց հանրաքվեի՝ ԱԺ–ի միջոցով, արդյոք սա ժողովրդավարության, ինչպես նաեւ հանրաքվեներ անցկացնելու իրավունքի կոպտագույն խախտում չէ՞ եւ ամեն գնով ձեր նպատակին հասնելու ճանապարհ, բացի այդ քարոզարշավի ժամանակ ծախսված գումարների հարցն ինչպե՞ս է կարգավորվելու կամ հետ վերադարձվելու բյուջե, հակառակ դեպքում ստացվում է աննպատակ ծախս եւ հարակատուների միջոցների անհարկի վատնում։

«Հանրաքվե է լինում, ասում են խախտում է, հանրաքվե չի լինում, ասում են խախտում է, դիմում ենք Վենետիկի հանձնաժողով, ասում են խախտում է, չենք դիմում ենք Վենետիկի հանձնաժողով, ասում են խախտում է։ Միշտ էլ, ինչ էլ որ անենք, ինչ որ մեկը կգտնվի, որ ակսի դա այդքան էլ լավ չի։ հարգում ենք ձեր դիրքորոշումը, մենք էլ ունենք մեր դիրքորոշումը։ Պետք է լուծումներ գտնենք, չենք կարող այս վիճակը, որ միջազգայնորեն արձանագրված է, որպես պրոբլեմ, ուղղակի թողենք բացիթող։ Պետք է լուծում գտնենք, մյուս կողմից չենք կարող հանրաքվե անել կորոնավիրուսի պայմաններում, արհամարել մեր երկրի, հատկապես տարիքով մեր քաղաքացիների առողջապահական խնդիրները»։