Ի վերջո, Հայաստանը պետք է հետախուզություն ունենա, որն իր հնարավորություններով համեմատելի կլինի Մոսադի,ՄԻ-5-ի կամ ՄԻ-6-ի, ԿՀՎ-ի հետ: Այս մասին մայիսի 18-ին 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման խորհրդարանական հանձնաժողովի փակ նիստից հետո հայտարարեց հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Դա, ըստ խորհրդարանականի, ապագայում Երեւանին թույլ կտա կանխել 2016-ի ապրիլի նման «արկածների» կրկնությունը Բաքվի կողմից:

Նա նաեւ նշեց, որ գործող իշխանության հիմնական խնդիրներից մեկը պետության անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի լուծումն է, այդ թվում՝ հետախուզական կարողությունների ամրապնդման ճանապարհով: «Մեր խորհրդարանական հանձնաժողովը կհրապարակի բոլոր հարցերի պատասխանները, եւ նույնիսկ նրանց, որոնք գաղտնիության կնիք ունեն, բայց՝ «Պետական ​​գաղտնիքների մասին» օրենքով սահմանված պահանջներին համապատասխան»,- հավելեց հանձնաժողովի ղեկավարը: