Իշխանության նկատմամբ անվստահությունը գալիս է նաեւ իշխանության վերաբերյալ առկա ստերեոտիպից: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեց իր ընդդիմադիր եղած ժամանակները, իր ընդդիմադիր ելույթները՝ նշելով. «Մարդը մտածում է՝ ես ե՞րբ վեր կկենայի սենց կխոսեի իշխանության դեմ, միայն մի պարագայում, երբ պայմանավորված լինեի, մեջը քյար լիներ: Մարդիկ մտածում են, եթե ես տենց կանեի, ուրեմն իրենք էլ են տենց անում: Հիմա էլ շատերը մտածում են՝ մենք որ իշխանություն լինեինք ի՞նչ կանեինք, կամ որ մենք իշխանություն ենք եղել, ի՞նչ ենք արել՝ ռեկետ, մաքսանենգություն, սպանություն, բիզնես:

Ես ասում եմ՝ մաֆիոզ մտածողությունը մեր երկրում այնքան խորացած է, որ կապ չունի, հեղափոխություն էլ եղավ, մի շաբաթ ուրախացանք, կամաց վերականգնվում է մարդու մոտ այդ մտածողությունը: Մարդը մտածում է՝ հիմա նրանք կաբինետում ի՞նչ են անում, որ ես լինեի, ինչ կանեի, ես կդնեի կհագցնեի: Ես այդպես մտածողներից մեկը չեմ, կներեք: Հանկարծ չփորձեք ինձ կապել ձեզ հետ ձեր մտածողությամբ»: