Լավ ենք արել, ոստիկանի օրինական պահանջը չի կատարել, տարել ենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության դիմաց նշեց ոստիկաններից մեկը, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում ռեստորանների տերերի, աշխատակիցների, հանդիսավարների մասնակցությամբ: Նրանք պահանջում էին թույլ տալ իրենց ոլորտն աշխատի:

Նշենք, որ ակցիայի մասնակիցներից երեք հոգու ոստիկանները բերման ենթարկեցին, որոնց թվում էր դերասան Սարգիս Գրիգորյանը:

Ոստիկանների պահանջին՝ պահպանել սոցիալական հեռավորություն, ակցիայի մասնակիցներից մեկն արձագանքեց. «Իսկ ձեռքով հրելը նորմա՞լ ա: Եթե իրենց տանում եք, մենք էլ ենք գնում: Չի կարելի այդպես»:

Ակցիայի մասնակիցներից մի տղամարդ նշեց. «Որոշեցին տանել, տարան, ոչ մի բան էլ չէր արել: Հիմա կարող է որոշեն ինձ էլ տանեն: Մենք սոցիալական հեռավորությունը պահում ենք:  Մարդիկ 30 հոգով տրանսպորտ են նստում, դա՞ է սոցիալական հեռավորությունը»:

Ոստիկանները պահանջեցին դուրս գալ խոտածածկից եւ պահպանել հեռավորությունը: