Պաշտպանության նախարարություն ու զորամասերում խիստ միջոցառումներ են իրականացվում կորոնավիրուսի դեպքերը կանխելու նպատակով: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Բավական խիստ է վերահսկողությունը։ Օրինակ՝ իմ ջերմությունը 4 անգամ չափում են, պարտադիր բոլորս դիմակներով ենք շենքում, խորհրդակցությունները, որոնք հնարավոր չէ օնլայն իրականացնել, սոցիալական հեռավորությունը պահպանվում է: Այդ ամենն արվում է բոլոր զորամասերում, մենք տեխնիկայի ու պաշտպանիչ միջոցների պակաս չունենք, վերջերս մտահոգություն էր հրապարակվել, որ չեն պահպանվում կանոնները, ասեմ, որ մեր անմիջական ուշադրության կենտրոնում են, անմիջական հսկողություն է իրականացվում, և այս պահին դեպքեր չեն եղել, որը հնարավորություն կտար կարգապահական տույժ անգամ կիրառելու»,-ընդգծեց փոխնախարարը:
Նա տեղեկացրեց, որ տեսակցությունները շարունակում են արգելված մնալ. «Մեզ հասած տեղեկություններով ծնողները բավակնին ըմբռնումով են վերաբերվում: Մենք այստեղ բողոքներ չունենք»:











