Դուք համոզվա՞ծ եք, որ այդ քայլող մարդու արձանի տեղադրման հետ կապված՝ քաղաքական շահարկումներ և այլն չեն լինելու: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց վարչապետը ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արային Հարությունյանին, երբ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հարցը:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ քանդակը շատ ավելի վաղ է ստեղծվել: «Երբ ավագանու նիստին դա քննարկվում էր, նման հարցեր չեն եղել»,-ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ ներկայացվող նախագիծը կապիտալ ծախսերի վերաբերյալ քննարկման արդյունքում է մշակվել, և մշակութային օբյեկտների մեծ փաթեթ կա, որոնց վերանորոգորմն իրականացվելու է:

Նա թվարկեց, թե որ կառույցներն են հիմնանորոգվելու, ամրակայվելու:

Այսպիսով՝ ըստ նախագծի՝ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 124 միլիոն 86 հազար դրամ, ինչպես նաև նախատեսվում է «Կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման հատկացումներից  422,5 մլն դրամ վերաբաշխման միջոցով հատկացնել ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների համար:

Մասնավորապես, Երեւան քաղաքում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման եւ տեղադրման համար հատկացվեց 37 մլն դրամ: