ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ նիստերի դահլիճում դիմակ չկրելու համար նախազգուշացում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին:

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի եւ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հայտարարվում է նախազգուշացում»,-ասաց ԱԺ նախագահը:

Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը տեղից բացականչեց, որ ինքը դնում է դիմակը, ինչին Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Շատ շնորհակալություն, ուրեմն ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի նկատմամբ հայտարարվում է նախազգուշացում»: