Հունիսի 4-ի վաղ առավոտյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում տեղակայված բջջային օպերատորներից մեկի կայանի դռան փականն ու գողացել կայանի գործունեությունն ապահովող մարտկոցներից 8-ը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը համապատասխան ուսումնասիրություններից հետո սկսել է իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Մեկ օր տևած հետևողական աշխատանքի արդյունքում Եղեգնաձորի ոստիկանները պարզել են կասկածվողների ինքնությունը և բերման ենթարկել նրանց։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Երևանի բնակիչներ` 23 և 37-ամյա տղամարդիկ գողոնն իրացրել են մայրաքաղաքում։ Մարտկոցները հայտնաբերվել և առգրավվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

«Լուծում չկա էս հարցին, խոզի նման պիտի ապրենք». Չարենցի թաղամասում կոյուղաջուրը լցվել է շենքի բակ

MySpace Roadshow 6. Ինչպես գրագետ ներդրում կատարել Եվրոպայի և ԱՄԷ–ի անշարժ գույքի շուկայում

Նոր կենսաչափական անձնագրեր ստանալու համար այս պահին ունենք արդեն 1 300 ամրագրում. Արփինե Սարգսյան

Մոսկվայում ահաբեկչություն է նախապատրաստվում. ԱՄՆ-ն է հայտնել տեղեկությունը Կրեմլին I ԼՈՒՐԵՐ I 20:00

Մեծ միջոցառում Երեւանում՝ նվիրված նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկմանը

«Երեկ ստեղ լոդկա պիտի քշեիր, շատ վատ էր». Առինջ գյուղի Սևակ թաղամասում ջուրը լցվել է բնակչի տուն

6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. մամուլի տեսություն

8 ամիս ա`քանդած ա ճանապարհը. ավտոբուսից իջնում, ոտքով ենք գնում. Առինջի բնակիչներն ահազանգում են

Փաշինյանն արտահերթ ընտրությամբ հաղթելու է, այս ընդդիմությունն ավարտված է. Մարուքյան

Գելը մտել, ցխել ա. Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը 51 ոչխար է հոշոտել

Ո՞վ ա սենց բան տեսել 21-րդ դարում. ոտքով ենք գնում. Առինջի բնակիչ

Մոսկվան դժգոհ է Երևանում ԱՄՆ դեսպանատան մասշտաբից I ԼՈՒՐԵՐ I 20:00