Հունիսի 8-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ոստիկանության Դիլիջանի բաժին օպերատիվ տեղեկություն է փոխանցվել, որ Երևանից Դիլիջան է ընթանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Այս ամսին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ մեքենայի սրահում ապօրինի զենք-զինամթերք կար։ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Դիլիջանի Կամոյի փողոցում հայտնաբերել են կասկածելի մեքենան։ Վարորդը և ուղևորները բերման են ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դատարանի որոշմամբ` մեքենան խուզարկվել է։ Հայտնաբերվել են գործարանային համարներով «Կալաշնիկով» ինքնաձիգներ՝ լիցքավորված փամփշտատուփերով, ինչպես և փամփշտատուփ, որը ևս լիցքավորված է եղել փամփուշտներով։ Բերման ենթարկվածների խուզարկությամբ էլ հայտնաբերվել են դանակներ։ Ապօրինի զենք-զինամթերքն ու դանակները առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում

Ի՞նչ վիճակում են ողբերգական վթարից տուժած 11 քաղաքացիները. մանրամասնում է ԲԿ–ի փոխտնօրենը

ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցությունը կսառեցվի, Փաշինյանը քաղաքական կարգավիճակը կփոխվի. քաղաքագետ

Պուտինի ուղերձը Փաշինյանին․ դիվանագիտական ժպիտների փոխարեն՝ կոշտ պահանջներ

Ուղիղ միացում 5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրից

5 զոհ, 11 վիրավոր. Սարսափելի վթար Քուչակ-Ապարան ճանապարհին I ԼՈՒՐԵՐ I 18:00

Հորս կալանավորել են, քանի որ Փաշինյանը դեռևս զիջումներ ունի անելու Ադրբեջանին․ Լևոն Քոչարյան

Պուտինը մանևրելու տեղ չի թողնում Փաշինյանին. ծանր ու վճռորոշ զրույց է սպասվում Մոսկվայում

Սևանա լիճ թափվող կեղտաջրերը կենսաբանական մաքրման կենթարկվեն. ԱԶԲ ծրագիրը

Օվերչուկը Պուտին–Փաշինյան փակ հանդիպումից մանրամասներ է բացահայտել I ԼՈՒՐԵՐ I 18:00

Նիկոլ Փաշինյանն է էն մարդը, որը փնտրել է Հայաստանը Հայաստանի սահմաններից դուրս. Զուրաբյան

Արցախի իշխանությունները միշտ էլ համարվել են հակամարտության կողմ. Արթուր Խաչատրյան