Խնջույքի հետ կապված չենք խախտել պարետի որոշումը, որովհետեւ նկարում գուցե լավ չի երեւում, բայց դա բացօթյա տաղավար էր եւ այդ ժամանակ դիմակ կրելու հետ կապված պարետի որոշումներն այս աստիճանի խստացված չէին: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Դուք սխալ եք հաշվել, 10-ից ավել մարդ չկար, եւ պարետի որեւէ ցուցում կամ որոշում խախտված չէ»,-ասաց նա:

Նշենք, որ օրեր առաջ լուսանկար էր տարածվել, որտեղ երեւում էր, որ Լոռու մարզպետարանի աշխատակիցները խնջույքի են մասնակցում: