Մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման մասին որոշումը կապված է նրա հետ, որ Հայաստանում դեռ շարունակում է տարածվել կորոնավիրուսը: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ապա նա որոշ թվեր եւ կորոնավիրուսի մասին փաստեր ներկայացրեց: Այսպիսով, վարչապետի խոսքով, Հայաստանում հաստատված դեպքերի թիվը գերազանցում է 15 000-ը:
«100 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, հիվանդանոցները լիքն են, 239 մահճակալից 204-ը զբաղված է»,-հայտնեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այժմ շարունակում են ավելացնել մահճակալների թիվը, սակայն իրավիճակը նախկին պես ծայրահեղ է:











