Կառավարությունը կորոնավիրուսի հաղթահարումը կապում է ոչ այնքան առողջապահության համակարգի, որքան հանրային վարքագծի փոփոխության հետ: Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա կարծիքով՝ այս խնդրի լուծումը մարդկանց «մտքերի եւ գլուխների մեջ է»:
Փաշինյանի խոսքով՝ իրավիճակը կարելի է հաղթահարել միայն հանրային վարքագծի փոփոխության ճանապարհով: Նա սա հիմնավորում է այն հանգամանքով, որ տարբեր գնահատականներով՝ կորոնավիրուսն աշխարհում շարունակելու է տարածվել 1,5-5 տարի:
Վարչապետը շեշտեց նաեւ, որ պատվաստանյութը կարող է ստեղծվել 1-3 ամսվա ընթացքում, կամ գուցե նաեւ ընդհանրապես 3 տարի հետո:











