Քննարկումները շարունակվում են ուղղված սոցիալ տնտեսական աջակցության ծրագրերին: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Հարցին, թե արդյոք արդեն մեկ անգամ աջակցություն ստացածներին նորից աջակցելու ծրագրեր կան, մասնավորապես, «Գլորիայի» աշխատակիցները երկրորդ անգամ են զրկվել աշխատանքից, նախարարը պատասխանեց. «Ելնելով իրավիճակից այդ աջակցության հնարավորությունները նույնպես կքննարկվեն: Որեւէ նոր բան ասել չեմ կարող: Չեմ բացառում, որ նրանք նորից աջակցություն ստանան, բայց հստակ բան ասել չեմ կարող»:

Ինչ վերաբերում է մեկուսացված անձանց աջակցելուն, Բաթոյանն ասաց. «Խոսքն անաշխատունակության նպաստի մասին է: Մենք քննարկել ենք այս հարցը եւ համաձայն ենք մոտեցման հետ, պարզապես այս պահին խնդրել ենք նորից քննարկենք, որ ֆինանսական հաշվարկները հասկանանք: Մենք արդեն հաշվարկներ արել ենք եւ հիմա դա շրջանառվում է»: