Մենք գիտենք, որ բազմաթիվ եվրոպական երկրներ, օրինակ Բելգիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա մահացությունների տոկոսով շատ ավելի վատ վիճակում են եղել, քան Հայաստանը: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ կա նաեւ ուրիշ խնդիր, որպեսզի մենք այդ տոկոսը հաշվարկելիս կարողանանք ճիշտ հետեւությունների գալ: Կա կարծիք, որ բոլոր երկրներում մահացության տոկոսը նույնն է՝ 0,3 տոկոս եւ այդ 100 հազար թվերը գոյանում են նրանից, որ մահացությունների թիվը պետք է համարել որպես 0,3 տոկոս եւ պետք է դրան ավելացնել 99,7 տոկոսը եւ ստանալ ընդհանուր երկրում վարակակիրների թիվը»: