9-րդ հակաճգնաժամային ծրագրի շնորհիվ օգնություն է ստացել 187 000 մարդ: սակայն կառավարությունը դա ստիպված է եղել անել բանկերի միջոցով: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ արդյունքում բանկերի մոտ կուտակումներ են եղել, եւ սոցիալական հեռավարությունը չի պահպանվել:
«Արդյունքում վիրուսն էլ ավելի է տարածվել: Եվ դա նույնիսկ այն դեպքում, երբ կառավարությունը ծանուցումներ է ուղարկել ոչ մեծ խմբերով բանկ գնալու մասին»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց, որ քաղաքացիներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 103 մլրդ դրամ,սակայն վարակվածների թիվն ավելացել է:
«Հիմա պե՞տք է օգնեինք, թե՞ ոչ»,-հարց ուղղեց վարչապետը:











