Համավարակը ստեղծում է կանոններ, որոնք դուրս են բնականոն կանոններից, որը ստեղծում է խնդիրներ. Հայաստանը եւս չի փայլել մարդու իրավունքների առումով համավարակի եւ արտակարգ դրության պայմաններում: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:

« Կարող եմ ասել, որ որոշ դեպքերում չարաշահվել է այն իրավունքը, որ արտակարգ դրության ժամանակ կարող են սահմանափակվել մարդու իրավունքները:

Օրինակ, սահմանափակվել է տեղեկատվություն ստանալու իրավունքը: Հարգելի իշխանություն, դուք բողոքում եք, որ ապատեղեկատվական հոսքերը խանգարում են համավարակի դեմ պայքարում, բայց դուք որպես իշխանություն ամենաառաջինն եք եղել, որ ապատեղեկատվություն է տվել համավարակի հետ կապված: Ով սկզբում ասել է, ոևր համավարակը վտանգավոր չէ, հետո սարսափեցրել է համավարակով, ով սկզբում ասել է, որ դիմակ կրելը պարտադիր չէ, հետո մարդկանց պարտադրել է դիմակներ:

Երկրորդ, տեղորոշման իրավունքը, որը ԱԺ-ն տվեց օպետության: Տվեց իրավունք հավաքագրել մարդկանց անձնական տվյալներ այն մասին, թե ում հետ է շփվում, ինչ զանգեր է ստացել: Այսօր մենք հանգել ենք մի խնդրի, որ մարդու այդ անձնական տվյալները պաշտպանված չեն, որովհետեւ կառավարության տարբեր օղակներից կարող են արտահոսել տարբեր բժշկական տվյալներ: Ինչու չէ, կարող են նման տվյալներ նախարարի մակարդակով հայտնվե իրեն սեփական էջերին:

Մենք գիտեինք նաեւ, որ արտակարգ դրության առաջին 30 օրում սահմանափակումներ դրվեցին մամուլի վրա, երբ փորձ էր արվում գրաքննության ենթարկել լրատվամիջոցները:

Հաջորդը հավաքների  իրավունքի մասին է: Այո, արտակարգ դրությունը թույլ է տալիս, որ սահմանափակվի այս իրավունքը եւ այստեղ կա ողջամտություն, բայց այսօր այն մարդիկ, որոնք  փորձում են իրենց բողոքի ձայնը արտահայտել, հայտնվում են ոստիկանության բաժիններում:

Ակնհայտ է, որ այդ մարդիկ հավաքներ չեն կազմակերպում, որովհետեւ 1-2 մարդը, որոնք գալիս են կառավարության առաջ, ԱԺ-ի առաջ՝ պահպանելով բոլոր կանոնները, այդ ամենով հանդերձ նրանք հայտնվում են բաժիններում: Դուք չեք կարող հիմնավորել, որ նրանքհավաք են իրականացնում:

 

 Դա անհասկանալի է դառնում, քանի որ պտությունը չի իրականացրել քաղաքացիների սոցիալ-տնտեսական կարիքների բավարարումը:

Երբ մենք ենք այդ խնդիրները ԱԺ-ում բարձրացնում, դուք ասում եք՝ ինչու ենք մենք խոսում հարյուր հազարավոր քաղաքացիների անունից: Այսօր կան շատ մարդիկ, որոնք չեն տեղավորվում ձեր ստեղծած «սեւերի» դաշտում, ունեն բողոք»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Անի Սամսոնյանն անդրադարձավ նաեւ բերման ենթարկելուն՝ նշելով. «Պարոն վարչապետ, մենք չենք ասում, որ ոստիկանությունը պետք է լինի թույլ կամ չպետք է արձագանքի այն դեպքում, երբ իր օրինական պահանջը չեն կատարում: Բայց դուք հիմա շարունակում եք խրախուսել ոստիկանության նախկին մեթոդները, որոնք կիրառվում են այսօր: Դրանք անօրինական մեթոդներ են: Եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ, օրենքի սահմաններում գործող ոստիկանություն, եկեք հենց այսօր մերժենք այդ գործելաոճը:

Բայց դուք խրխուսում եք այդ գործելաոճը՝ ասելով, որ ոստիկանությունը պետք է լինի ուժեղ: Իմ մոտ տպավորություն է, որ ասֆալտին փռելու այլաբանական հայտարարությունները դառնում են իրականություն»: