Դեռ շատ վաղ է, որեւէ գնահատականներից խոսելը։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Ալեն Սիմոնյանը չէր բացառել, որ կարող է քննիչ հանձնաժողով ստեղծվել արտակարգ դրության ավարտից հետո, «Իմ քայլը» պատրա՞ստ է կրել այս իրավիճակի քաղաքական պատասխանատվությունը։
«Քննիչ հանձնաժողովի հետ կապված քննարկում չենք ունեղել «Իմ քայլը» խմբակցությունում, իսկ ինչ վերաբերում է առհասարակ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին եւ գործողություններին եւ ընդհանրապես արդյունքին գնահատական հնչեցնելուն, ապա այսօր դեռ շատ վաղ է, որեւէ գնահատականներից խոսելը»,– ասաց Նա։
Լրագրողի հարցին, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներողությունը բավարա՞ր էր, քանի որ մահերի հետ գործ ունենք, Մակունը պատասխանեց. «Ես կարծում եմ իմ գործընկերոջ խոսքը տեղին էր»։











