Չինաստանում արագընթաց մայրուղում տեղի է ունեցել վառելիքով ավտոցիստեռնի պայթյուն: Այն այնքան ուժեղ էր, որ ցիստեռնը թռել է դեպքի վայրից մի քանի 100 մետր:

Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը փոխանցում է, որ Չինաստանի արեւելքում, Թայչժոու քաղաքի շրջանում տեղի ունեցած պատահարի հետեւանքով զոհվել է առնվազն 4 մարդ: Եվս 50 մարդ տուժել է:

Համացանցում է հայտնվել պայթյունի տեսագրությունը: Հոլովակում հեռվից է երեւում պայթյունը, ինչպես նաեւ շենքերի վրայով ինչպես հրթիռ թռչող օբյեկտը:

Պայթյունի ալիքը վնասել է մերձակայքում գտնվող շենքերը, հայտնում է «ՄԿ»-ն: