Ոստիկանները շարունակում են պարբերաբար բերման ենթարկել ԱԱԾ շենքի դիմաց հավաքված՝ Գագիկ Ծառուկյանի աջակիցներին։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում , որ քիչ առաջ ևս մի քանի հոգու բերման ենթարկեցին։
Այս պահին, ըստ էության մոտ 100 բերման ենթարկված կա։
Նշենք, որ ոստիկանությունը հայտարարել էր, որ եթե ողջամիտ ժամկետում հավաքը չդադարեցվի, մասնակիցները պատասխանատվության ենթարկվելու՝ հիշեցնելով, որ արտակարգ դրության պայմաններում հավաքներն արգելվում են։
Նշենք, որ վերջին տվյալով Գագիկ Ծառուկյանը դեռ ԱԱԾ–ում է, հարցաքննվում է վկայի կարգավիճակով, թեև լրատվամիջոցներն արդեն հաղորդել են, որ Ծառուկյանին կալանավորելու քաղաքական որոշում է կայացվել։












