Ես ինքս որոշակի քաղաքական ենթատեքստ,  այնուամենայնիվ, տեսնում եմ այս ամենի մեջ, քանի որ Գագիկ Ծառուկյանի` բոլորիս հայտնի քաղաքական հայտարարությունից հետո սկսվեցին նման գործողություններ և օպերացիաներ իրականացվել, ինչն էլ հիմք է տալիս եզրակացնելու, որ այստեղ կա քաղաքական ենթատեքստ և ինչու չէ նաև քաղաքական հետապնդում։ Այս մասին այսօր` հունիսի 14-ին  լրագրողիների հետ զրույցում ասաց  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը` անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող՝  ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերին։

«Այն իրողությունները, որոնց մասին  շեշտադրումներ են անում իշխանության պատգամավորները, տարբեր ձևաչափերով և սոցիալական հարթակի իրենց  տիրույթում, դրանց մասին նոր չէ, որ իմացել են, իմացել են բավականին վաղուց և  առնվազն մեկ,  կամ  մեկուկես տարի առաջ կարող էին գնահատականներ հնչեցնել, ինչը, որ տեղի չի ունեցել» ,-ասել է պատգամավորը: