Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին բերման են ենթարկել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց նա։
«Ինձ համար կանգնած էի, սոցիալական հեռավորությունը պահպանված էր, որևէ գործողություն չէի իրականացնում ըստ էության։ Հիմա ոստիկանները ինձ հավանաբար տանում են բաժին»,-ասաց նա:
Ոստիկանները նրան խնդրեցին անջատել հեռախոսը, եւ լայվն ավարտվեց:
Ավելի վաղ Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստանը» քաղաքական գնահատական կտա ավելի ուշ, բայց այսօրվա բռնության, ոստիկանական ուժերի տեսքով իրողությունները հստակ դատապարտելի է:
Նշենք,որ այսօր ԱԱԾ շենքի մոտից բերման է ենթարկվել 100–ից ավելի քաղաքացի։











