Այդ լուսանկարները եւ նյութերը տարածում են մի քանի ԲՀԿ-ականներ, 2012 թվականի են, որտեղ ես ասում եմ, որ միակ ուժը, որ կարող է Սերժ Սարգսյանի դեմ պայքարել, դա Գագիկ Ծառուկյանն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հանացանցում տարածվող լուսանկարներին, որտեղ ինքն ու Գագիկ Ծառուկյանը գրկախառնվում են:
«Եթե դա համարում եք, որ համակրանք է, ապա իմ եւ ձեր խոսակցությունը նույնպես կարող եք համարել, որ ես համակրում եմ ձեր լրատվամիջոցին: Ես ընդամենը փաստում եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ եթե 2012-ին Գագիկ Ծառուկյանը որոշեր, որ ինքը կարող է Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալ, ինքն իր համակարգով կարող էր դա անել: Ես հասկանում եմ, որ փառասիրություն այդ համակարգում առաջնային է, բայց իրենք ինքնախաբեությամբ են զբաղված»,-ասաց նա:











