Դուք համարում ենք, որ ով կուսակցություն ստեղծի, ով քաղաքականությամբ զբաղվի, ՀՀ գործող իշխանությունն աչալուրջ ընկնում է դրանով զբաղվո՞ւմ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմիցդ «Հայրենիք» անունով կուսակցություն ստեղծելուն:
«Նման 100-ից ավելի կուսակցություն կա: Վանեցյանի կուսակցությունը հայտնի է միայն նրանով, որ Վանեցյանը ՀՀ ԱԱԾ տնօրեն է եղել մի կարճ ժամանակահատվածում, իսկ հիմա իր կողքը հավաքվածների մեջ մի նոր մարդ չկա»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ այսօր Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը շատ նման է 2015-ի զարգացումներին, երբ իշխանությունների կողմից ճնշումների արդյունքում Ծառուկյանը հայտարարեց, որ դուրս է գալիս քաղաքականությունից, Ալեն Սիմոնյանն ասաց. «Այս պրոցեսը ոչ մի քաղաքական ենթատեքստ իր մեջ չի պարունակում: Մենք ընտրությունների առջեւ չենք կանգնած, քաղաքական որոշում չի կայացվել: Ես, օրինակ, լինելով քաղաքական ամենաբարձր էշելոնի ներկայացուցիչ, դրա մասին իմացել եմ Արման Աբովյանի տեսանյութից, ոչ թե մենք քաղխորհրդի նիստ ենք արել, վիրավորական արտահայտություններ ենք արել, հիստերիկություն ենք արել, ինչպես դա 2015-ին անում էին պարոն Ծառուկյանի նախկին, ապա նաեւ ապագա գործընկերները: Կա իրավական գործընթաց, որը շարունակվելու է»:
Հիշեցնենք, որ 2015-ին ՀՀԿ քախորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքն է խնդրել, որ Ծառուկյանին չասեն «Դոդի Գագո»: Նրա խիստ հայտարարություններից հետո Ծատռուկյանը հայտարարեց, որ դուրս է գալիս քաղաքականությունից:











