Մեր կարծիքն այն է, որ մենք կառավարման համակարգի փոփոխություն չպետք է անենք: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խորհրդարանական կառավարմանհամակարգը դեռ պետք է ՀՀ-ում կայանա: Նաեւ պետք է հասկանանք, թե ինչ նկատի ունենք խորհրդարանական կառավարման համակարգ ասելով: Այն, ինչ հիմա ունենք, արդյոք լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգ ենք համարում: Խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներն արդյոք բավարար չափով զարգացած են»:











