ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այժմ ԱԱԾ շենքում է, որտեղ նրան կանչել են հարցաքննության։

ԲՀԿ առաջնորդը ԱԱԾ է ուղեւորվել ԱԺ-ից, որտեղ այժմ քննարկվում է նրան անձեռնամխելությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԱԱԾ-ի մոտ են կենտրոնանում ոստիկանական մեծաթիվ ուժեր:

Ծառուկյանի աջակիցներն առավոտից հավաքվել էին ԱԺ–ի մոտ, ոստիւկաններն այնտեղից 100–ից ավելի մարդու են բերման ենթարկել։