Համացանցում այն արձագանքը, որ տեղի է ունենում այսօրվա իրադարձություների հետ կապված, դա հասարակ քաղաքացիների եւ մարդկանց արձագանք է, եւ պնդում եմ, որ ՀՀ որեւիցե պետական մարմնում համակարգված ձեւով նման կառոււյց չկա եւ  եւ չի աշխատում, որը համակարգում է ֆեյք: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մինչև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդության շուրջ քվեարկությունը։

«Ուզում եմ մի բան հասկանամ` մեր երկրում  ընտրությունների ժամանակ ընտրակաշառք եղել է, թե չի եղել: Մենք այսօր ունենք հնարավորություն քննել՝ արդյոք էդ ընտրակաշառքի հետ կապ է ունեցել դահլիճում նստած որեւէ  քաղաքական  ուժի  ներկայացուցիչ: Այստեղ քննվում է կոնկրետ մի հարց եւ դրա փոխարեն մենք լսում ենք կորոնավիրուսի հետեւանքների մասին ՀՀ տնտեսության վրա: Կրոնոավիրուսը շատ երկրների վրա շատ վատ ազդեցություն է թողել, հիմա տպավորություն է, որ վերջում կորոնավիրուսն է ինչ-որ տեղից հայտարարությամբ հանդես գալու եւ միանա էդ ամեն ինչին, ինչ-որ էսօր քաղաքական դաշտում կատարվում է: Ես ուզում եմ հասկանամ` կա երկիր որի տնտեսությունը կորոնավիրուսի հետեւանքով չի տուժել եւ վստահեցնում եմ, որ վերջում մենք ունենալու ենք  այն պատկերը, որը խոսուն է լինելու: Իսկ եթե մեղավորներ եղել են, նրանք պատժվելու են: Հաղթանակը բոլորին է, բայց պարտությունը որբ է, մենք ասել ենք բազմիցս, որ պատասխանատվությունը, այո, մերն է»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավորները խոսում են դատախազի մասին, բայց իրենք քրգործ են քննարկում, ոչ թե դատախազին:

«20 միլիարդ դրամի մուտքի մասին է խոսվում,  իսկ ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այդ գումարի ծագումնաբանությունից: Պարոն Մարուքյանը ասում է այն մասին, որ ՀՀ-ում օլիգարխներ չկան, էէէ, պարոն Մարուքյան այս քննարկումը հենց դրա վառ ապացույցն է, որովհետեւ օլիգարխն այն մարդն է, որը պետական կառավարման համակարգում լծակներ ունի եւ կարողանում է իր շահի իրեն ինչ-որ ազդեցություն ունենա պետական որոշումների վրա: Այս քննարկումն այն բանի ապացույցն է, որ Հայաստանում հեղափոխությունից այս կողմ օլիգարխներ չկան», -ասաց նա` նշելով, որ իշխանական պատգամավորները կքվեարկեն իրենց խղճի եւ համոզմունքի համաձայն: