Եթե լինի ԱԺ համաձայնություն եւ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից, պետք է լինի դատական գործընթաց: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ինչպես ցանկացած այլ դատական գործընթացի պարագայում, ցանկացած ՀՀ քաղաքացի իրավունք ունի պայքարել ցանկացած անձի ազատության համար, ինչպես դա թույլ է տալիս օրենսդրությունը: Դրանք եւ փաստաբաններն են, եւ գուցե աջակիցների խումբ կա, որ հավատացած է նրա անմեղությանը եւ անհրաժեշտ է համարում պայքարել օրինական միջոցներով: Անշուշտ այստեղ կա համավարակի գործոնը եւ այս արտակարգ դրությունը որոշակի շտկումներ է մտցնելու բոլոր քաղաքացիների վարքում: Մենք չենք կարող այդ սահմանափակումներն անտեսել»,-ասաց նա: