ԱԱԾ շենքի մոտ իրավիճակը կտրուկ լարվեց, երբ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ հարցաքննությունից: Ոստիկանները սկսեցին կոպիտ կերպով հրելով ու քաշքշելով հեռացնել լրագրողներին եւ օպերատորներին: (ֆոտոռեպորտաժ)

Այդ ընթացքում NEWS.am-ի արտահաստիքային թղթակիցը ոտքի վնասվածք է ստացել: Վնասվածք է ստացել նաև Tert.am-ի լրագրողը: Նրա տեղեկացմամբ՝ քաշքշուկի ընթացքում կորել է ParaTV-ի ուղիղ եթերն ապահովող սարքը:

Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը, պատասխանելով հարցին, ինչո՞վ էր պայմանավորված լրագրողների հանդեպ այդ վերաբերմունքը, պատասխանեց. «Ինչու՞ եք սուբյեկտիվ: Բոլորին հորդորում էինք, որ հետ գնան, երթևեկելի մասը բացեն: Ինչու՞ հետ չէիք գնում»,-ասաց նա:

Միաժամանակ ոստիկանները բռնի ուժ գործադրելով սկսեցին բերման ենթարկել Ծառուկյանի աջակիցներին: