Հայաստանի Ազգային ժողովում ընթանում են հերթական նիստերը. Օրակարգում ընդգրկված է 42 հարց:

Օրակարգում են մասնավորապես, հետեւյալ հարցերը.

  • Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդում,
  • Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդում,

Նշենք, որ նախօրեին խորհրդարանը բավարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունները՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին  ազատազրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

Գագիկ Ծառուկյանի հետ կապված 3 քրեական գործ է հարուցվել: Դրանցից մեկը վերաբերում է 2017 թվականը ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներին, երկրորդը Ծառուկյանի տնտեսական գործունեությանը:

ԲՀԿ-ն հայտարարում է, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է: Ինքը Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած զարգացման եւ գնալու է մինչեւ վերջ: