Երկու տասնյակից ավելի ոստիկանականներ այսօր՝ հունիսի 17–ին, խստացված ծառայություն են իրականացնում Էջմիածին–Երեւան մայրուղու՝ ոստիկանության անցակետի մոտ։ Այս մասին հայտնւմ է NEWS.am-ի թղթակիցը։
Ոստիկանության աշխատակիցներից մեկը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ ստուգում են քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի եւ դիմակների առկայությունը։
Ուշագրավ է, որ միայն Երեւան եկող մեքենաներն են խիստ ռեժիմով ստուգում, ինչը առաջացրել է մեծ խցանում, իսկ հետադարձ ուղղությամբ ստուգումը մասամբ է իրականացվում, խցանումներ չկան։











