Նախկին իշխանավորները, որ այօր մեծ գումարներ են ծախսում տարբեր լրատվամիջոցների վրա, որ վարկաբեկեն ՀՀ իշխանություններին, ստեղծում են մի սուտ ու սկսում են դրան հավատալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Սկսում են հարցեր հնչեցնել, թե դուք դրա մասին ի՞նչ եք մտածում: Այսինքն իրականություն են հնարում եւ փորձում են հանրությանը համոզել, որ նման բան գոյություն ունի: ՀՀ իշխանությունը բարձր վարկանիշ ունի ի հեճուկս նախկին իշխանությունների ծախսած գումարների: ՀՀ իշխանությունն ապահովում է իր զինվորների ամեն ինչը, ապահովում է բանակի գրեթե բոլոր հարցերը, ճանապարհներ ու դպրոցներ է կառուցում: Այս դժվարին իրավիճակում կարողանում է դիմակայել համաշխարհային ճգնաժամին ընդամենը երկու տարվա աշխատանքի շնորհիվ, որը տեղի է ունեցել:
Մենք դուրս ենք գալու այս իրավիճակից շատ դրական արդյունքներով, չնայած տարբեր միջոցներով փորձում են հակառակը ապացուցել: Եթե ՀՀ քաղաքացիները կհամարեն, որ որեւէ կուսակցություն ավելի լավը կարող է լինել, հաջորդ ընտրությունների ժամանակ կքվեարկեն այդ ուժի օգտին եւ մենք կընդունենք այդ արդյունքները: Բայց հիասթափեցնեմ, որ ես նման բան մոտ ապագայում չեմ կանխատեսում»,-ասաց նա:











