Հունիսի 15-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Արտաշիսյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին Ներքին Չարբախի 32-ամյա բնակչի։

Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածներով 3 փաթեթ։

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է՝ իր օգտագործման համար։

Նշանակվել է փորձաքննություն։

Նախապատրաստվում են նյութեր։