Հունիսի 16-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Լոռու մարզի Մարց գյուղում հայտնաբերեցին պահեստ, որտեղ մոտ 8 խմ փայտանյութ էր պահեստավորված եւ շուրջ 7 խմ վառելափայտով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենա:
Բեռնատարի 30-ամյա վարորդը, որ նույն գյուղի բնակիչ է, հայտնել է, որ պահեստում եւ բեռնատարում հայտնաբերված փայտանյութը պատկանում է իրեն: Մայիսի 27-ից հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում «Դսեղ» անտառտնտեսության հանդամասից բենզասղոցով ապօրինի հատել էր 3 ծառ:
Հայտնաբերված փայտանյութը եւ վառելափայտով բեռնված մեքենան տեղափոխվել են ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:











