Երբ ոստիկանությունը մեկին բերման է ենթարկում, ինչ-որ մեկը մտնում է ուղիղ եթեր, բոլորին ցույց է տալիս, էդ ժամանակ ոչ ոք չի հիշում, որ անձնական տվյալի գաղտնիության խնդիր կա: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իսկ երբ ցույց ես տալիս դրանից առաջ նույն քաղաքացու օրինախախտումը, լկտի վերաբերմունքը ոստիկանության աշխատողի հետ, ասում են՝ անձնական տվյալները խախտել ես: Էս ժամանակակից իրավաբանության մեջ ամեն օր մի տարօրինակ բանի ենք հանդիպում: Որ խնդիրն ուզում ես լուծես, ասում են՝ չէ, մի լուծեք, դա ինչ-որ կոնվենցիայի խախտում է»,-ասաց Փաշինյանը: