Ես կարծում եմ, որ պարոն Վանեցյանը մինչեւ կառավարության հրաժարականը պահանջելը կարող է, օրինակ, հրաժարվել իր գեներալի կոչումից, որն իրեն տրվել է այդ կառավարության ղեկավարի կողմից: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Դա կարծում եմ՝ համաչափ եւ ավելի արդար կլինի»,-ասաց նա:











