Ճապոնիայում քաղցածների համար նոթատետր են թողարկել: Պաստյով գրիչն ունի սուրճի համար:

Նոթատետրը թողարկել է ճապոնական Ogiri Printing ընկերությունը: Այն կօգնի ազատվել քաղցած ժամանակ որովայնի գռգռոցից:

Եթե դուք չեք ցանկանում, որ ձեզ շրջապատող մարդիկ լսեն այդ ձայները, ապա կարող եք հարմար պահի բացել նոթատետրը:

Այն բացելիս 97 դեցիբել ձայն է լսվում: Համեմատության համար՝ գազոն կտրելու սարքի ձայնը 90 դեցիբել է: Երբ բացեք այն, կտրուկ ձայնը կշեղի ուշադրությունը որովայնի ձայներից:

Բացելուց հետո կարող եք ուտել նոթատետրի թղթերը: Դրանք նեյտրալ համ ունեն: Ֆիրմային գրիչի պաստատ սուրճի համ ունի, այն նույնպես կարելի է ուտել: