Վերաքննիչ դատարանը բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը: Որոշումը հրապարակեց դատարանում նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանը:
Դատարանի որոշմամբ՝ Հայաստանի երկրորդ նախագահը կազատվի 2 մլրդ դրամ գրավը մուծելուց հետո:
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանն ավելի վաղ մերժել էր պաշտպանական կողմի երեք միջնորդությունները՝ անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավի դիմաց ազատելու, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու մասին:
Դատարանը երեք նիստում լսեց պաշտպանական կողմի, մեղադրող կողմի, տուժող կողմի փաստարկները: Դատարանը Ռոբերտ Քոչարյանին բազմաթիվ հարցեր ուղղեց՝ դատարանի առջեւ ունեցած պարտավորությունների հանդեպ նրա վերաբերմունքը պարզելու համար:
Նշենք, որ բողոքը մասնակի է բավարարվել՝ գրավի առումով դատարանը բողոքը բավարարեց, իսկ անձնական երշխավորության առումով՝ ոչ:











