Ինչքան էլ, որ դրա մասին երազում, բաղձում եւ ցանկանում են իշխանությունները, մեր թիմը միասնական է եւ ամուր։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որտեղ բազմաթիվ ԲՀԿ–ականների անդամատոմսեր են քաղաքացիները գետից հանում։
«Իշխանությունների շատ սիրելի, «անհերքելի փաստեր» ֆեսյբուքյան էջ կա, որը շատ օպերատիվ կերպով հրապարակում է պարոն Ծառուկյանի հետ կապված ինչ–որ փաստաթղթեր եւ այլն, որոնից ոմանք նախաքննության գաղտնիք են հանդիսանում, բայց հայտնվում են «անհերքելի փաստեր» խմբի ձեռքի տակ, որից հետո էլ շատ սահուն կերպով հայտնվում են իշխանության ներկայացուցիր նախարարների եւ պատգամավորների ձեռքում։ Բացարձակ չկա նման գործընթաց, եթե համապատասխան ծառայությունները հայտնվելով մեր կուսակցության տարածքային գրասենյակներում, մեր կուսակիցների բնակարաններում, իրականացնում են, ինչ– որ գործընթացներեր, առգրավում են՝ թղթեր, փաստաթղթեր եւ հետո պատահաբար դրանք հայտնվում են ջրանցքներում եւ այդ մասին ձայնագրություններն ու տեսագրությունները հայտնվում են սոցիալական ցանցերում, ես իսկապես շատ ցավում եմ, որ շոուների եւ սերիալների սիրահար իշխանություններն արդեն անցել են նման կարճամետրաժ ֆիլմերի նկարահանությանը»։











